Հասարակական

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. Ուղիղ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում 6 հարց է: Դրանցից մեկը վերաբերում է «Երևան-2800» մշակութային հիմնադրամի 47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքըորպես նվիրատվություն ընդունելու հարցը: Մեկ այլ որոշման նախագծով Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով որոշում կկայացվի ներգրավել աուդիտորական ծառայություն։

Ավագանու անդամները որոշում կկայացնեն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց անվանակոչելու հարցի հետ կապված:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում