Life

Մայրն ու երեխան մեքենայի տակ են ընկել, բայց անվնաս են մնացել. Daily Mail

1 րոպեի ընթերցում

Մայրն ու երեխան մեքենայի տակ են ընկել, բայց անվնաս են մնացել. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ավտոմեքենան հարվածել Է մորն ու նրա որդուն, բայց նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Միջադեպի տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին երկրի հարավի Թամիլնադի նահանգի Դհարմափուրի օկրուգում: Արտաքին դիտումների տեսախցիկները գրանցել են, թե ինչպես Է ավտոմեքենան բախվել մորն ու որդուն, որոնք գնում Էին միմյանց ձեռք բռնած: Ամենայն հավանականությամբ, նրանք չի լսել հետեւից եկող ավտոմեքենայի ձայնը: Ավտոմեքենան կնոջն առել Է կապոտի վրա ու մի կողմ նետել, տղան ընկել Է մեքենայից աջ, իսկ անիվներն անցել են նրա ոտքի վրայով: Երեխան կարողացել Է վեր կենալ, եւ մոտ վազած տղամարդը նրան ձեռքի վրա Է վերցրել: Տեղի ունեցածի ականատեսները նետվել են օգնելու մորը:

Տուժածներին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում