Life

Գիտնականները հայտնել են արհեստականորեն փոփոխված ԴՆԹ-ով առաջին երեխաների ծնվելու մասին

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտնել են արհեստականորեն փոփոխված ԴՆԹ-ով առաջին երեխաների ծնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնական Հե Ցզյանկույը պնդում Է, որ օգնել Է ստեղծելու աշխարհում առաջին մարդկանց՝ արհեստականորեն փոփոխված գեներով երկու երկվորյակ աղջիկների: Նրա խոսքով՝ նորածինների ԴՆԹ-ն փոփոխության Է ենթարկվել գեների խմբագրման նոր մեթոդի (CRISPR) միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: «Վերափոխման Էությունն այն Է, որ օրգանիզմին անընկալունակություն տրվի ՄԻԱՎ վիրուսի նկատմամբ,- պարզաբանել Է Հե Ցզյանկույը:- Նման մուտացիա բնական կերպով հանդիպում Է մարդկանց մեջ, բայց շատ հազվադեպ Է»:

Գիտնականը հայտարարում Է, որ «պատասխանատվություն Է զգում այդ գիտափորձի համար, եւ այն անցկացրել Է ոչ միայն այն բանի համար, որ առաջինը լինի այդ բնագավառում, այլեւ որպեսզի ճանապարհ բացի դեպի նման հետազոտությունների համար»:

Հե Ցզյանկույի պնդումներին գիտնականների առաջին արձագանքը միանշանակ չի եղել: Նրանցից շատերը հայտարարել են, թե նման գիտափորձերի անցկացումը վաղաժամ Է, վտանգավոր եւ բժշկական Էթիկայի խախտում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում