«Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում առաջնային հարցերից է միջին խավի ձևավորումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախատեսում են ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում են միջին խավի ձևավորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության թեկնածուներն իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

Ռեյտինգային ընտրակարգով կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանը շեշտեց, որ մեծ փոփոխություններ են նախատեսում կրթության ոլորտում: «Առաջին հերթին ապակուսակցականցնելու ենք դպրոցները: Դպրոցների ղեկավարման խորհուրդները պետք է ապակուսակցականացվեն: Բուհերը կդառնան ինքնաֆինանսավորվող, ինչը մրցակցային նոր իրավիճակ կստեղծի: Կրթությունը տեսնում ենք որպես տնտեսության գերակա ճյուղ»,-ասաց Փայտյանը:

Նրա կարծիքով` բուհերը պետք է դառնան այնպիսին, որ արտերկրից շատ մարդիկ գան այստեղ ուսանելու: Դա կուսակցության անդամների համոզմամբ` խթանելու է տնտեսության զարգացումը:

Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ իրենք սոցիալական ոլորտում թիրախավորում են միջին խավը: «Կայուն ժողովրդավարական պետություն ունենալու համար պետք է ունենալ միջին խավ, որը խոցելի չէ: Մեր ծրագրում միջին խավի ձևավորումն առաջնային է: Մենք առաջարկում ենք, որ եկամտային հարկի սանդղակը լինի ավելի ճկուն: Մինչ 200 հազար աշխատավարձը պետք է հարկվի 10 տոկոսով: Նախատեսում ենք կենսաթոշակային կուտակային վճարը դարձնել կամավոր»,-ասաց նա:

Համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Լուսինե Հարոյանի խոսքով` առաջին բարեփոխումների շարքում իրենք կարևոր են համարում նաև պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը: Հետամուտ են լինելու, որ վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը: «Հետամուտ ենք լինելու, որ պատգամավորի ետկանչի ինստիտուտը ևս գործի: Մենք նախատեսել ենք, որ նստաշրջանի ընթացքում 25 տոկոս անհարգելի բացակայությունների արդյունքում պատգամավորը հետ կանչվի»,-ասաց Հարոյանը:

Արտաքին քաղաքականության ոլորտի համար ևս առաջարկներ ունեն: Կարևոր են համարում գազի գնի իջեցումը: «Արցախի որոշ շրջանների վերաբնակեցման ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տարվեն»,-եզրափակեց Փայտյանը:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը