Ինովացիա

Իլոն Մասքը գնահատել Է Մարս՝ իր թռչելու հավանականությունը

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասքը գնահատել Է Մարս՝ իր թռչելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքը հայտարարել Է, թե այն բանի հավանականությունը, որ ինքը Մարս կուղեւորվի այն բանից հետո, երբ հնարավոր լինի մարդկանց առաքումն այնտեղ, կազմում Է 70 տոկոս: Համապատասխան հարցին նա պատասխանել Է նոյեմբերի 25-ին Axios ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրան հարց Է տրվել, թե որքանով Է հավանական, որ նա ինքը կթռչի Մարս: «70 տոկոս»,- վստահությամբ ասել Է Մասքը: «Ես ասում եմ այնտեղ գնալու մասին, եթե խոսքը վերաբերում Է տոմսի մի երկու հարյուր հազար դոլար գնին»,- հավելել Է նա:

Դրանից հետո նրանից հետաքրքրվել են, թե ինքը չի կարծում արդյոք, որ այդ դեպքում յուրաքանչյուր հարուստ մարդ կցանկանա ուղեւորվել Մարս: «Ո՛չ, չԷ որ Մարսում զոհվելու հավանականությունն զգալիորեն մեծ Է, քան Երկրի վրա»,- ասել Է նա:

Մասքն ավելի վաղ հայտարարել Է 2022 թվականին Մարսի գաղութաբնակեցում սկսելու եւ 2024 թվականին դեպի այդ մոլորակ աստղանավորդներով երկու տիեզերանավ արձակելու պլանների մասին: Մասքը SpaceX-ի, որն այս պահին գնահատվում Է մոտավորապես 28 միլիարդ դոլար, գլխավոր տնօրենն Է եւ ամենախոշոր բաժնետերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում