Տարածաշրջանային

Վաշաձեն Զուրաբիշվիլիին գերազանցում Է 4 տոկոսով. Edison Research

3 րոպեի ընթերցում

Վաշաձեն Զուրաբիշվիլիին գերազանցում Է 4 տոկոսով. Edison Research

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ոչ մեծ առավելություն ունի Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, որին աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Սա Է սոցիոլոգիական հետազոտության արդյունքը, որը «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Edison Research հեղինակավոր ամերիկյան ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հարցին՝ «Ում օգտին դուք կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այսօր», հարցվածների 37 տոկոսը պատասխանել Է, որ կքվեարկեր Վաշաձեի, իսկ 35 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին: Հարցման մնացած մասնակիցները կամ հրաժարվել են պատասխանել հարցին, կամ դեռեւս չեն կողմնորոշվել: Ոմանք հայտարարել են, որ ոչ մեկի օգտին Էլ չեն քվեարկելու: Այս արդյունքները ներկայացրել են ալլոկացիայի՝ անբավարար ռեսուրսների բաշխման համակարգի հաշվառմամբ: Ամբողջական ալլոկացիայի համաձայն, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 45 տոկոսը պատասխանել Է, որ կքվեարկեր Վաշաձեի օգտին, իսկ 42 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին:

Հարցման մնացած մասնակիցները դեռեւս որոշում չեն ընդունել կամ հրաժարվել են պատասխանել: «Ռուսթավի-2»-ը նշում Է, որ եթե ամբողջական ալլոկացիայի հաշվառմամբ բերված թվերից բացառվեն հարցման այն մասնակիցների պատասխանները, որոնք դեռեւս չեն որոշել՝ ում օգտին են քվեարկելու կամ հրաժարվել են պատասխանել, ապա ցուցանիշները կլինեն այսպիսին. Վաշաձեն ստանում Է ձայների 52 տոկոսը, Զուրաբիշվիլին՝ 48 տոկոսը:

Հետազոտությանը մասնակցել Է 2 հազար 38 ընտրող: Հարցումն անցկացվել Է նոյեմբերի 12-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որոնք Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին, Զուրաբիշվիլին հավաքել Էր ձայների 38,64 տոկոսը, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում