Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին և ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,հյուրերը նախագահ Սարգսյանին համառոտ ներկայացրել են Հայկական Կարմիր խաչի գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Նշելով, որ իրենց հիմնական գործընկերները տարբեր երկրների ազգային նմանատիպ կառույցներն են, որոնց աջակցությամբ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում, Մխիթար Մնացականյանն ասել է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 30 տարի հաջողությամբ համագործակցում է մասնավորապես Գերմանական Կարմիր խաչի հետ:

Գերմանիա իր առաջիկա պաշտոնական այցի ընթացքում Հանրապետության նախագահը հյուրընկալվելու է Գերմանական Կարմիր խաչին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանական Կարմիր խաչի՝ հատկապես վերջին 30 տարիների գործունեությունը Հայաստանում վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը սահմաններ չունի:

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան