Ինովացիա

NASA-ն գերհամակարգիչ է ստեղծում Մարս թռչելու համար

1 րոպեի ընթերցում

NASA-ն գերհամակարգիչ է ստեղծում Մարս թռչելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես թռիչքի ժամանակ, այնպես Էլ Կարմիր մոլորակի վրա լինելու առաջին օրերից մարդուն վերահսկելու համար NASA-ն կառուցում Է ամենակատարյալ գերհամակարգիչը, որը կկառավարի հատուկ այդ նպատակի համար նախագծված նեյրոցանցը: Ինչպես նշել Է Science Alert-ը, համակարգն ստեղծողներին գաղափարը «հուշել Է» ֆանտաստ գրող Արթուր Քլարքը, որը գրել Է «Տիեզերական ոդիսականը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում մարդու գործողությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում Է HAL 9000-ը՝ արհեստական ինտելեկտով համակարգիչը, որը կարող Է ինքնուսուցվել եւ ճանաչել մարդկային խոսքը: NASA-ի համար բոլոր աշխատանքները կատարում Է TRACLabs ընկերությունը:

Թեստային մոդելի առաջին փորձարկումները ցույց են տվել, որ համակարգը կարող Է կառավարել ոչ միայն տիեզերանավը, այլեւ կարող Է մարդու կենսագործունեությունը վերահսկել այլ թշնամական միջավայրերում, ներառյալ Մարսի մակերեւույթը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում