ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ձեռնարկատեր եւ նկարիչ Մեթի Մոն կառուցել Է մասնավոր ինքնաթիռի մակետ եւ այն բացել հանրային այցելությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Մեթի Մոն ասում Է, որ ստեղծել Է մասնավոր ինքնաթիռի սալոնը նմանակող ինտերիեր, որպեսզի հասարակ մարդիկ հնարավորություն ունենան լուսանկարներ անել, ինչպես հայտնիները: «Ինքնաթիռում» տեղադրված են կաշվե թանկ բազկաթոռներ, փռված Է փափուկ գորգ, իսկ լուսանցույցից լույս Է սփռվում:
Սոցցանցերի սոսկ ամենաուշադիր օգտատերերը կարող են հասկանալ, որ լուսանկարի մարդը ինքնաթիռի սալոնում չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: