Life

Պիզայի աշտարակն սկսել է ուղղվել

1 րոպեի ընթերցում

Պիզայի աշտարակն սկսել է ուղղվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիզայի հռչակավոր «ընկնող» աշտարակի թեքության անկյունն ավելի ու ավելի փոքրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով դիտարկման խմբի փորձագետներին:

Նրանց խոսքով՝ 57-մետրանոց աշտարակը վերջին 20 տարում 4 սանտիմետրով ուղղվել Է: 1990 թվականին հուշարձանն 800 տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների այցելության համար փակել են՝ երկյուղելով, որ կառուցվածքը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին մասն ուղղաձիգից թեքվել Էր 4,5 մետրով: 1993 թվականից մինչեւ 2001 թվականը մասնագետները փորձել են կայունացնել Պիզայի աշտարակը. նրանց ջանքերով հաջողվել Է 45 սանտիմետրով նվազեցնել թեքության անկյունը: Աշխատանքները նստել են 200 միլիոն ֆունտ (225 միլիոն եվրո):

BBC-ն հիշեցնում Է, որ աշտարակն անկյան տակ Է կանգնած դրա կառուցման սկզբից ի վեր. կառուցումն սկսվել Է 1173 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում