Տարածաշրջանային

Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի հետ կապված իրականությունը խեղաթյուրելու մեջ

1 րոպեի ընթերցում

Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի հետ կապված իրականությունը խեղաթյուրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական evrensel.net-ը:

Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցվել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի կողմից, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը:

«Դպրոցի ավագ դասարանում մեզ տարան Դոլմաբահչե պալատ: Էքսկուրսավարն ասաց, որ պալատը կառուցվել է իտալացի Պալյանների կողմից: Ես հավատացի: Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ դա կառուցվել է հայ Պալյանների կողմից: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում և իտալացի ճարտարապետին հայ ճարտարապետից վեր դասում: Պալյանները իրենց հետքերը թողել են Ստամբուլի տարբեր հատվածներում»,- խոսքում նշել է Փայլանը:

Թուրքիայում Բալյանների ընտանիքի հայ լինելու հանգամանքը խնամքով թաքցվում է: Էքսկուրսավարները նրանց ներկայացնում են իբրև իտալական ընտանիք:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում