Հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով զգուշացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով համապատասխան զգուշացում` պարտականությունները կատարելու հետ կապված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Ընդհանուր ուսումնասիրվել են բոլոր այն թույլտվությունները, որոնք ունենք տրված այս դաշտում: Արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ: 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են ներկայացվել, իսկ հինգի՝ ընդերքի օգտագործման իրավունքները դադարեցվել են պարտավորությունները չկատարելու համար»,-ասաց Բաղրամյանը՝ չնշելով, թե որ ընկերությունների մասին է խոսքը:

«Այս պահին չեմ հիշում, թե որ ընկերություններն են: Ինֆորմացիա կարող եք ստանալ մեր նախարարությունից»,-նշեց նա: Խոսելով առաջիկա անելիքներից՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասով աշխատանքները շարունակվելու են:

«Բոլոր մեր պետական ձեռնարկություններում այսօր իրականացվում է հաստիքացուցակների և աշխատողների վերանայում, օպտիմալացում, ուսումնասիրվում են գործող սակագներում ներառված ծախսերը, գնումների ընթացակարգերը։ Որևէ ավելորդ ծախս բացառվելու է»,- հավելեց Գարեգին Բաղրամյանը:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն