Տարածաշրջանային

Ես չեմ պատրաստվում վերադառնալ Վրաստան. Սահակաշվիլի

2 րոպեի ընթերցում

Ես չեմ պատրաստվում վերադառնալ Վրաստան. Սահակաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Պալիտրանյուս» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ժամանակ հայտարարել Է, որ ինքը չի պատրաստվում Վրաստան վերադառնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը չի ցանկանում պաշտոն զբաղեցնել, եւ պարզապես պաշտպանում Է Գրիգոլ Վաշաձեի թիմին, «որը համալրված Է հիանալի երիտասարդներով»: «Մենք ամենահաջողակ իշխանություններից մեկն ենք եղել Վրաստանի պատմության մեջ, բայց այդ իշխանությունն արդեն չպետք Է վերադառնա: Ես չեմ պատրաստվում վերադառնալ, ոչ մի պաշտոն չեմ ցանկանում Վրաստանում, բայց ես կսատարեմ ու կաջակցեմ նրանց»,-հայտարարել Է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ ինքն այն քաղաքական գործիչն Է, որի խոսքին հավատում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում: «Ես փորձ ունեմ, որը ցանկանում եմ փոխանցել այդ մարդկանց»,- ասել Է Սահակաշվիլին:

Միավորված ընդդիմությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հայտարարության համաձայն, եթե ինքը նախագահ ընտրվի, ներում կշնորհի քաղաքական բանտարկյալներին: «Իմեդի»-ի լրագրողի այն հարցին, թե ներվածների թվում կլինեն արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշաձեն պատասխանել Է՝ «անշուշտ»: Այդուամենայնիվ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասում Է, որ եթե նախագահ դառնա Գրիգոլ Վաշաձեն, ինքը չի պատրաստվում նրան դիմել ներում շնորհելու խնդրանքով: Սահակաշվիլին պլանավորոմ Է իրավաբանորեն պաշտպանել իր իրավունքները:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում