Գազամատակարարման համակարգում կորուստները նախորդ տարիների համեմատ զգալիորեն ավելացել են. Միքայել Մելքումյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հավաստմամբ` Հայաստան գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները, որոնք ազդեցություն են ունենում սակագնի վրա, շատ են, քան նախորդ տարիներին: Այդ կորուստներում զգալի մաս են կազմում գազի փոխադրման համակարգում արձանագրվող կորուստները: Մելքումյանի կարծիքով` այն նվազեցնելու հնարավորություն կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց Միքայել Մելքումյանը` ամփոփելով հանձնաժողովի մեկ ամսվա գործունեությունը:

«Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարցրեր: Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6,69 տոկոս են կազմում սակագնի մեջ: Այդ ցուցանիշը բարձր է 2002-2016 թթ. 5.37 տոկոս կորուստից: Մեկ տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 մլն խմ գազի: Ստացվում է, որ տասնյակ միլիոնից անցնող կորուստներ ունենք»,-ասաց Մելքումյանը:

Գազամատակարարման համակարգը բաղկացած է գազ փոխադրող և գազը բաշխող համակարգերից: Մելքումյանի խոսքով` առաջին հայացքից գազաբաշխման համակարգում կորուստները պետք է ավելի շատ լինեին, սակայն դրանում կորուստները 6.69-ից 2 տոկոսն են ընդամենը, իսկ մայրուղային համակարգում կորուստները կազմում են 4.3 տոկոս: «Դա ահռելի բարձր թիվ է: Այդ 4 տոկոս կորուստը հավասար է 90 մլն խմ գազի: Փոխադրման համակարգում մեկ տարում կորուստները կարելի է հասցնել 0.8 տոկոսի»,-ասաց նա:

Մելքումյանի կարծիքով` փոխադրման համակարգում գործող սակագնային մեթոդաբանության հետ կապված խնդիրներ կան: Նրա համոզմամբ` պետք է պարզել, թե կորուստները սակագնի մեջ որքան են կազմում, արդյոք դրանք նորմայից բարձր չե՞ն: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ` գործող սակագնային մեթոդաբանությունը սխալ է:

Հայերեն

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն