Տնտեսություն

Հայկական հավաքորդական 500-դրամանոցն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին

1 րոպեի ընթերցում

Հայկական հավաքորդական 500-դրամանոցն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 500 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը միջազգային հաջողություն է ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կենտրոնական բանկում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը: «Այս տարի այն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին: Մենք հույս ունենք, որ մեր երրորդ սերնդի թղթադրամները ևս մասնագետների գնահատականին կարժանան»,-ասաց Նահապետյանը:

«Նոյյան տապան» հավաքորդական դրամը, կամ 500 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին:

Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որն երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:

Թղթադրամի դիմերեսին Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի և Էջմիածնի վանքի պատկերներն են, հետին մասում երևում է Արարատ լեռը:

Դարձերեսին՝ Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում