Տնտեսություն

ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019-ի հունվարին

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ կսկսի 2019-ի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ ունեն ամուր առևտրատնտեսական կապեր:

Ամր Նասսարը նշել է, որ եգիպտական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ հետ բանակցություններին:

Կողմերը համաձայնության են եկել Եգիպտոսի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացնել 2019-ի հունվարի երկրորդ կեսին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում