Աննա Հակոբյանը և Գարո Արմենը քննարկել են համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

«Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:

Գարո Արմենն էլ հավելել է, որ Մալայզիայում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում Աննա Հակոբյանի ելույթն իրեն հուզվելու և հպարտանալու առիթ է տվել:

«Ձեր ելույթը շատերի սրտին է դիպել, և կարծում եմ, որ այս հարցում մեր համագործակցությունը պետք է հաջողվի՝ նպատակ հետապնդելով ունենալ ոչ միայն սոսկ քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, այլ նոր սերնդի կենտրոն՝ գերժամանակակից միջոցներով հագեցած ու բուժման նոր մեթոդներ կիրառող»,- ասել է Գարո Արմենը: Նա ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամենաարդյունավետ միջոցները, նորագույն լուծումներն ու ժամանակակից մեթոդները՝ նշելով, որ երրորդ սերնդի դեղերի օգնությամբ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ է:

Կողմերը պայմանավորվել են, որ որպես համագործակցության սկիզբ՝ հայազգի բարերարը կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում:

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը