Գարեգին Բաղրամյանն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը անդրադարձ է եղել նշված կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսավորվող վերազինման և արդիականացման ծրագրերին, ինչպես նաև ապագա ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն էլեկտրական ցանցերի զարգացմանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բորսաների հարթակներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարելու և նոր տեսակի ֆինանսական գործիքներից օգտվելու՝ ընկերության մտադրությունը:

Կարեն Հարությունյանը նաև ներկայացրել է մի շարք օրենսդրական կարգավորումների բացակայությունը, որի պատճառով բիզնեսը հնարավորություն չունի օգտվելու միջազգային դոնոր կազմակերպությունների նորարարական ֆինանսական գործիքներից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համապատասխան օրենսդրական նաձեռնությանը:

Հայերեն

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը