Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանն ընդունել է Հայաստանում հողմակայան կառուցելու մտադրություն ունեցող «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանն ընդունել է   Հայաստանում հողմակայան կառուցելու մտադրություն ունեցող «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջիններս մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ:

Այս համատեքստում նախարար Բաղրամյանը հավելել է, որ նախարարությունը շահագրգռված է ընկերության հետ համագործակցության հեռանկարով, պատրաստակամ է քննարկել ընկերության գնային առաջարկները։ Փոխշահավետ առաջարկի դեպքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում