Life

Հայտարարվել Է աշխարհի ամենաթանկ փողոցը

2 րոպեի ընթերցում

Հայտարարվել Է աշխարհի ամենաթանկ փողոցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Նյու Յորքի Հիգերորդ ավենյուն չի գլխավորել ամենաթանկ առեւտրական միջանցքների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Աշխարհի գլխավոր փողոցները» (Main Streets Across The World) հաշվետվությունը, որը պատրաստել Է Cushman & Wakefield խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես պարզաբանել են վերլուծաբանները, 2018 թվականին ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Քոզուեյ Բեյը, որը գտնվում Է Հոնկոնգի հյուսիսային ծովեզերքին: Խանութների համար տեղի հարկաբաժինների վարձակալման միջին հարկադրույքը կազմում Է տարեկան 2,7 հազար դոլար մեկ քառակուսի ֆուտի (0,09 քառակուսի մետրի) համար:

Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն իջել Է երկրորդ տեղը. այնտեղ մեկ քառակուսի ֆուտի դիմաց տարեկան հարկադրույքը երեք հազարից իջել Է մինչեւ 2,25 հազար դոլար: Վարկանիշում երրորդ տեղը բաժին Է ընկել Լոնդոնի Նյու Բոնդ սթրիթին՝ մեկ քառակուսի ֆուտի դիմաց տարեկան 1,7 հազար դոլար հարկադրույքով վարձակալմամբ: Այն նաեւ ճանաչվել Է ամենաթանկ փողոցը Եվրոպայում:

Առաջին հնգյակում տեղ են գտել Ելիսեյան դաշտերը (Փարիզ, չորրորդ հորիզոնական, տարեկան 1,5 հազար դոլար մեկ քառակուսի ֆուտի դիմաց) եւ Վիա Մոնտենապոլեոնեն (Միլան, հինգերորդ հորիզոնական, 1,47 հազար դոլար մեկ քառակուսի ֆուտի դիմաց): Վեցից մինչեւ տասներորդ տեղերը (վարձակալման հարկադրույքի նվազման կարգով) զբաղեցրել են Գինձա թաղամասը Տոկիոյում, Փիթ Սթրիթ Մոլը Սիդնեյում, Մենդոնը Սեուլում, Բանհոֆշտրասեն (Ցյուրիխ), Կոլմարկտը (Վիեննա):

Ռուսաստանի փողոցներից Մոսկվայի Ստոլեշնիկով նրբանցքը մտել Է վարկանիշի առաջին քսանյակը՝ զբաղեցնելով 18-րդ տեղը: Հոկտեմբերի սկզբին հաղորդվել Էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ամենահեղինակավոր առեւտրական փողոցներում՝ Նիկոլսկայայում, Կուզնեցկի Մոստում, Արբատում եւ Ստոլեշնիկով նրբանցքում, վարձակալման հարկադրույքի առավելագույն մեծությունը վերջին երեք տարում ավելացել Է 11 – 29 տոկոսով: Ստոլեշնիկով նրբանցքում 2018 թվականի աշնանն այն կազմել Է մեկ քառակուսի մետրի դիմաց տարեկան 220 հազար ռուբլի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում