ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեշրջանում առաջին ձյունն Է տեղացել Տաբախմելայում եւ Ցխնեթիում՝ Թբիլիսիի արվարձանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալության վաղաժամկետ կանխատեսման ծառայությունը: Անցած գիշեր Թբիլիսիում, հատկապես արվարձանում, կրկին նվազել Է օդի ջերմաստիճանը:
Ծառայության աշխատակցուհին նշել Է, որ Թբիլիսիում ձնատեղում դեռեւս չի եղել:
Մինչդեռ Վրաստանի տարածաշրջանների լեռնային տեղանքներում արդեն առաջին օրը չԷ, որ ձյուն Է տեղում: Ձյան տեղումների եւ մերկասառույցի պատճառով դժվարանում Է փոխադրամիջոցների երթեւեկությունն ավտոմայրուղիների տարբեր տեղամասերում, հաղորդել Է Sputnik-ը: