Մշակույթ

Մեկնարկել Է Սանկտ Պետերբուրգի յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել Է Սանկտ Պետերբուրգի յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն Է սկսել յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հանդիսավոր բացումն անցկացրել են Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը եւ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շատ ուրախ եմ՝ այսօր ձեզ բոլորիդ ողջունելու յոթերորդ միջազգային մշակութային համաժողովում: Սանկտ Պետերբուրգը մշակութային կյանքի ճանաչված համաշխարհային մայրաքաղաքն Է»,-ասել Է Գոլոդեցը: Նա նշել Է, որ համաժողովին գրանցվել են 35 հազար մասնակիցներ, աշխատելու են 14 սեկցիաներ, որոնք գլխավորում են համաշխարհային մշակույթի առաջատար մասնագետներ:

Գոլոդեցը հույս Է հայտնել, որ համաժողովը «նոր հարթակ կդառնա մշակույթի ոլորտում նոր մեծագործությունների համար հանուն ամբողջ մարդկության բարգավաճման»: Ինչպես սպասվում Է, նոյեմբերի 15-ից մինչեւ 17-ը համաժողովը իր հարթակներում կհավաքի 150 երկրների ներկայացուցիչների:

«Հյուր երկիր» պատվավոր կարգավիճակն այս տարի ստացել են Իտալիան եւ Քաթարը, որոնք հատուկ միջոցառումներ են պատրաստել:

Համաժողովը ներառում Է գործնական ծրագիր եւ փառատոնային մաս, որը նախատեսված Է տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների համար: Համաժողովի գործնական աշխատանքն ընթանալու Է 14 սեկցիաներում, որոնք նվիրված են թանգարաններին, թատրոնին, կրկեսին, կինոյին, գրականությանը, զբոսաշրջությանը, ժողովրդական ստեղծագործությանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ այլ ուղղությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում