Փաշինյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը և թաղման բյուրոները համագործակցում են ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը ուղիղ աշխատանք է իրականացնում թաղման բյուրոների հետ, որոնք տիրապետում են մահացած անձանց մասին առաջնային տեղեկատվությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում ընտրողների ցուցակների կազմման, հրապարակման և դրանց հետ տարվող աշխատանքների վրա: «Խնդրում եմ՝ հնչեցրեք, արվո՞ւմ է, արվե՞լ է և արվելո՞ւ է արդյոք ամենը, որ այս ընտրություններին ցուցակները հասցնենք կատարյալի։ Լինելո՞ւ են արդյոք դրանցում խնդիրներ, իրականում բացակայողներ, չհաշվառվածներ, կրկնակի գրանցումներ, այլ հասցեների վրա գրանցումներ: Բոլոր ժամանակներում ոչ իշխանական ուժերը իրենց ընտրական գործընթացում ներգրավվածության ջանքի 80 տոկոսը դրել են գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, մնացածը նոր՝ քարոզչության: Սակայն դա պետության պարտականությունն է եղել»,- նկատեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նա, ով կարող է մտնել մի տեղամաս և այնտեղ ստվեր գցել, իր համարժեք պատասխանը կստանա։ Նա վստահեցրեց, որ ընտրական ցուցակների վրա թե ՏԻՄ, թե ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է, և այսօր էլ կատարվում է: «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ աշխատում են ցուցակների վրա, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ: Պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից, և թաղման բյուրոների հետ ուղիղ աշխատանք չի եղել, որոնք տիրապետում են առաջնային ինֆորմացիային: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ կատարյալ ցուցակը չափելի չէ, սակայն իրենք անընդհատ ձգտում են կատարելության, և այդ ուղղությամբ, միանշանակ, աշխատանք տարվում է:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանից բացակայողների անուններն ընտրական ցուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա: Սակայն, հետագայի համար գաղափար կա, որ ԸՕ-ում արվեն այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան, որ մարդն ավտոմատ հանվի ցուցակից, եթե երկրից դուրս գա և չվերադառնա և նույն կերպ ավտոմատ վերականգնվի ցուցակում, երբ վերադառնա Հայաստան:

«Սակայն, դա չգիտեմ, թե երբ կլինի: Մենք կարիք կունենանք ստեղծել մեխանիզմ, որ զրոյացնենք ընտրական ցուցակները և բոլոր քաղաքացիները գնան և գրանցվեն ցուցակներում, որ նրանք, ովքեր բացակայում են երկրից, չլինեն ցուցակում»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն

Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Բաքվում պահվող հայ գերիները գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ Սիրանուշ Սահակյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայաստանի պատմության թանգարանում Ֆրանսիայից բերված եզակի ցուցանմուշներ կներկայացվեն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

Իրանը սպառնացել է դադարեցնել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ և վտարել նրա տեսուչներին