Life

Քիմ Քարդաշյանը պատմել Է, որ իր ամուսինը «թանկ Է բուրում»

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը պատմել Է, որ իր ամուսինը «թանկ Է բուրում»

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյան ընտանիքը» ամերիկյան ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը պատմել Է իր ամուսնու՝ ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթի բույրի մասին: Նրա խոսքը մեջբերել Է The Cut-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցազրույցի ժամանակ հրատարակության լրագրողները Քարդաշյանին խնդրել են նկարագրել, թե ինչ հոտ ունի իր ամուսինը:

«Թանկ: Չեմ կարող բացատրել, բայց նրանից հարուստ մարդու հոտ Է գալիս: Գուցե, ինչպես… փողը, ես չգիտեմ: Նա բուրում Է ինչպես շատ թանկ Saint Laurent օծանելիքը»,-անկեղծացել Է հեռուստաաստղը: Երբ Քարդաշյանին խնդրել են պատմել իր սեփական բույրի մասին, նա պատասխանել Է, որ «շատ լավ» բույր ունի: «Ես բույրն ընտրում եմ՝ կախված իմ զգացողություններից, որովհետեւ այն պայմանավորված Է իմ տրամադրությամբ: Ես միշտ փորձում եմ նոր բույրերը, եւ մարդիկ հարցնում եմ՝ այս ինչ հաճելի բուրմունք Է»,-պատմել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում