Մշակույթ

Լիլիթ Մակունցը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի 7-րդ միջազգային մշակութային համաժողովին

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի 7-րդ միջազգային մշակութային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ մասնակցելով «Սանկտպետերբուրգյան 7-րդ միջազգային մշակութային» համաժողովին, կհանդիպի ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Մ. Պիոտրովսկու, ինչպես նաև այլ երկրների՝ միջոցառմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովն անցկացվում է նոյեմբերի 14-17-ը:

Համաժողովի շրջանակում ստորագրվելու է «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2019-2021 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:

Անցյալ տարի համաժողովին գրանցվել էր ավելի քան 33 000 մասնակից, ժամանել էր ավելի քան 2 000 օտարերկրյա մասնակից և բանախոս՝ աշխարհի 96 երկրից, 49 պաշտոնական օտարերկրյա պատվիրակություն:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի կառավարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում