Հասարակական

«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

«Պետք է hիմնովին վերանայել կայանատեղիների հարցում մոտեցումները». Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի ավագանին հերթական նիստում այսօր հավանություն է տվել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին (Հանրապետության փողոց) ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու հարցին: Մասնավոր դեպքի առիթով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Հայկ Մարությանն այս կապակցությամբ ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել հստակ մոտեցում, որը ոչ միայն կկանոնակարգի դաշտը, այլև ընդունելի կլինի մայրաքաղաքի բնակիչների համար:

«Մայրաքաղաքում պետք է հիմնովին վերանայել ավտոկայանատեղիների հարցում մոտեցումները և գալ մեկ հայտարարի, որը ձեռնտու կլինի Երևանի մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում