Տարածաշրջանային

ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում կասկածում են, որ ԵՄ կողմից սիրիացի ներգաղթյալների համար Թուրքիային տրամադրվող գումարը նպատակային է բաշխվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն: Այս մասին զեկույց է հրապարակել Եվրոպական աուդիտորական պալատը, որում նշվում է, որ Թուրքիան ոչ պատշաճ է ներկայացնում այդ օգնությունից օգտվող սիրիացիների տվյալները:

Աուդիտորական պալատի ներկայացուցիչը նշել է, որ իրենք առաջին հարցումն են ուղարկել Թուրքիային, սակայն պատասխան չեն ստացել:

«Մենք վստահ չենք կարող ասել, որ ամբողջ գումարը հասնում է հենց ներգաղթյալներին»,-նշել է պալատի ներկայացուցիչ Յակոբսենը:

Զեկույցում նշվում է նաև, որ աջակցության շրջանակներում իրականցվող նախագծերի միայն մի մասն է հաջողվել, իսկ մյուս մասը սպասված արդյունքները չեն տվել:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում