Հասարակական

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում նախնական գնահատման առաքելությանը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում նախնական գնահատման առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանն այսօր բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում է անցկացրել՝ նվիրված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը (NDC Partnership)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը ողջունել է Գործընկերության պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խիստ կարևորում է գործընկերության հետ համագործակցությունը և իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և դրանց արդյունավետ իրականացման գործընթացին։

Հակոբ Սիմիդյանը պատվիրակներին է ծանոթացրել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ նախարարության կողմից մարզերում և համայնքներում իրականացվող զարգացման մի շարք ծրագրերին և հույս հայտնել, որ Գործընկերության հետ սերտ համագործակցությունը հնարավորություն կտա բացահայտել ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված նոր եզրեր։

Տեղեկացնենք, որ ավելի քան 70 երկրների հետ համագործակցող գործընկերության նպատակն է աջակցել միացող երկրների կողմից հաստատված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և արդյունավետ իրականացման գործընթացին: Անդամ երկիրն ստանում է նպատակային և համակարգված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլորտային զարգացման քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցության հասանելիություն՝ նախանշված գործողությունների իրականացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում