Ինովացիա

NASA-ն ցուցադրել է Յուպիտերի «ոլորուն» ամպերը

1 րոպեի ընթերցում

NASA-ն ցուցադրել է Յուպիտերի «ոլորուն» ամպերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Յուպիտերի Հյուսիսային միջին գոտում բարդ ձեւի «ոլորուն» ամպերի լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրն արվել Է Juno տիեզերանավի միջոցով, որը գտնվում Էր ամպերի վերին շերտերից 7000 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում Է, որ լուսանկարում կարելի Է տեսնել մի քանի պայծառ, դեպի վեր շարժվող գոյացություններ, ինչպես նաեւ հակացիկլոնային փոթորիկ՝ այսպես կոչված «Սպիտակ օվալ»:

Juno-ն արձակվել Է 2011 թվականի օգոստոսին Յուպիտերի հետազոտության համար եւ վերջինիս ուղեծիր Է դուրս եկել 2016-ի հուլիսին: Առաքելության խնդիրն Է մոլորակի գրավիտացոն եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրումը, ինչպես նաեւ Յուպիտերի պինդ միջուկի առկայության վարկածի ստուգումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում