Ներդրողներն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

«Մենք ծրագրեր իրականացնում ենք մասնավորապես ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ցավոք, մենք այս տարի բյուջեի նախագծում ունեցանք խնդիր: Մոտ 400 մլն դրամ նախատեսել էինք, որ հակակարտային ցանցեր ու կաթիլային ոռոգում ներդրվի, բայց համակարգն այնպիսին էր, որ գյուղացիների կողմից հայտեր չեղան: Ինչ-ինչ պատճառով ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին, և մենք հիմա խնդիր ունենք՝ խորանալ դրա բովանդակության մեջ ու փորձել այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ ծրագիրը մեծ թափով առաջ գնա, մանավանդ, որ հիմա Հայաստանում հայտնվում են այնպիսի արտադրություններ, որոնք այդ անհրաժեշտ հակակարկտային ցանցերն են արտադրում և այլն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

ՏՏ ոլորտի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գրանցված 13% եկամտահարկի նվազեցումն էլ խթանում է այստեղ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները