Life

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը աճուրդում վաճառել են 298 հազար դոլարով

2 րոպեի ընթերցում

Մայքլ Ջեքսոնի բաճկոնը աճուրդում վաճառել են 298 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թթ.) սեւ բաճկոնը, որը նա կրել Է Bad առաջին սոլո համերգային շրջագայության (1987-1989 թթ.) ժամանակ, ԱՄՆ-ի Julien’s Auctions աճուրդում վաճառվել Է 298 հազար դոլարով, ինչը եռակի գերազանցում Է գնահատման գինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail թերթը:

Հրատարակության տվյալներով՝ երաժշտի ինքնագրով բեմական հագուստը՝ ռոք-ն-ռոլի հուշաիրերի մեծ հավաքածուից, գրեթե 100 այլ առարկաների հետ միասին վաճառքի Էր հանել ամերիկացի գործարար եւ ֆիլանտրոպ Միլթոն Վերեթը:

Եվս մեկ լոտ, որն զգալի ուշադրություն Էր գրավել, դարձել Է ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) կիթառը, որով նա ելույթ Է ունեցել 2016 թվականի վերջին համերգների ժամանակ: Այն վաճառվել Է 156 հազար դոլարով: Իրերի վաճառքից ստացված հասույթի մի մասը, հաղորդագրության համաձայն, կանցնի MusicCares բարեգործական հիմնադրամին, որն օգնություն Է ցուցաբերում երաժիշտներին:

Մայքլ Ջեքսոնը՝ փոփ-երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ կատարողը, որը Grammy 15 մրցանակների դափնեկիր Է եւ ստացել Է հարյուր այլ պարգեւներ, 25 անգամ ներառվել Է Գիննեսի ռեկորդների գրքում: Աշխարհում վաճառվել Է նրա ձայնագրությունների գրեթե 1 միլիարդ օրինակ: Ջեքսոնը գլխավորում Է այն հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ նրանց մահից հետո Է շարունակում եկամուտ բերել: Վարկանիշն ամեն տարի կազմում Է Forbes հանդեսը:

Ջեքսոնի ստեղծագործությունն անցյալ տարի նրա ժառանգներին 400 մլն դոլար Է բերել մեկ տարի առաջվա 75 մլն դոլարի համեմատությամբ: Այդ գումարի մեծ մասը կազմել Է EMI ձայնագրող ընկերությունում երգչին պատկանող բաժնի վաճառքից ստացված շահույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում