Սփյուռք

Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել «Մետրոպոլիտեն»-ի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսից

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել «Մետրոպոլիտեն»-ի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսից

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լուսանկարին կից նա գրել է. «Ընտանիքիս «Մետրոպոլիտեն» թանգարան էի տարել: Այս ցուցադրությանը Օլիմպիա Օհանյանն ավելի հետաքրքրասեր էր, քան երբևէ: Ներկայացված հավաքածուն շատ ընդարձակ էր, և ես շատ բան իմացա»:

Աշխարհի ամենահեղինակավոր վայրերից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին: Այն նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված է 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20 և Մատենադարանի թանգարանից` 28:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում