Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը. «Bellingcat»-ի հոդվածագիր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը. «Bellingcat»-ի հոդվածագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական մամուլը, մեկնաբանելովամերիկյան «Bellingcat» կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, պնդել էր, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հոդվածի հեղինակը, արտահայտելով իր վրդովմունքը, նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքերը և հոդվածի թարգմանությունը ներկայացրել փոփոխություններով։

«Իմ հոդվածում խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական կողմը Նախիջևանում հայկական բարձունքներ է գրավել։ Ես խոսել եմ չեզոք գոտու տեղաշարժերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցը հոդվածը մեկնաբանել է այլ` իրենց համար շահավետ տեսանկյունից` տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ փոխելով իմ բառերը։ Ցավալի է, որ լրատվամիջոցը կարող է այսքան ցածրանալ»,- ասաց Մասիս Ինգիլիզյանը։

Նշենք, որ թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել, և որ Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի «ազատագրել»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում