Հասարակական

Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ուղերձ  է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։

Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայասատանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման առաջնային օղակը։

Տեղական ինքնակառավարումը, հանդիսանալով բնակչությանն ու նրա հոգսերին ամենամոտ կանգնած ինստիտուտը, իրական հնարավորություն է ստեղծում իշխանության և քաղաքացիների միջև հետադարձ կապի, ինչպես նաև հանրային իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացում բնակչության և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության համար՝ ապահովելով երկրի կայուն, հաջորդական, էվոլուցիոն զարգացումը։

Այս տոնական օրը ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել համայնքների բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կառուցների աշխատակիցներին և ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական ու հասարակական միավորումների ներկայացուցիչներին իրենց պատասխանատու, նվիրված և սրտացավ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ և պտղաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր համայնքների զարգացման ու շենացման»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում