ՀՀ Վարդենիս եւ Ֆրանսիայի Ռոման քաղաքների միջեւ հաստատվում է նոր համագործակցություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Ռոման եւ Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքների միջեւ կհաստատվի նոր համագործակցություն, որի մասին փոխադարձ համաձայնագիրը կվավերացվի մոտակա օրերին Վարդենիս քաղաքում նախատեսված երկկողմանի հանդիպման ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմից, Վարդենիս-Ռոման համագործակցության համաձայնագրի թարմացմանը, որը կնքվել է 1994 թվականից եւ որի ժամկետն ավարտվել է 2018 թվականին, նախորդել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցը Ռոման քաղաք:

«Ռոմանում Արամ Հարությունյանը հանդիպեց քաղաքապետ Մարի Հելեն Թորավալի հետ, քննարկվեցին համագործակցության հետագա ծավալման ուղղությունները եւ զարգացման ոլորտները, ինչպես նաեւ երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ նպաստավոր միջավայր ստեղծելու գործընկերային եւ հասարակական կազմակերպությունների, համալսարանների եւ այլ հաստատությունների փոխհամագործակցության համար: Ռոմանի քաղաքապետ տիկին Մ.Հ. Թորավալի հրավերով Վարդենիսի պատվիրակությունը մասնակցեց Դոֆինե ցուցահանդես-տոնավաճառին, ծանոթացավ Ռոմանի պատմամշակութային արժեքներին: Աշխատանքային ծրագրով հանդիպումներ եղան այլ բարձրաստիճան ղեկավարների, Ռոմանի հայ համայնքի հետ, կանխորոշվեցին Ռոմանի եւ Վարդենիսի քաղաքացիների միջեւ բարեկամության ամրապնդման հետագա անելիքները: Համագործակցությունը հիմնականում կընթանա զբսաշրջության, կրթության, մշակույթի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Համագործակցության պայմանագիրը կստորագրվի Վարդենիսի համայնքապետարանում, նոյեմբերի 14-ին»,-հավաստեց Վարդենիսի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի վարիչ Կարինե Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը