Life

Ամերիկացին վիճակախաղի տոմսերով մեկ օրում 5 մլն, 500 եւ 100 դոլար է շահել. UPI

1 րոպեի ընթերցում

Ամերիկացին վիճակախաղի տոմսերով մեկ օրում 5 մլն, 500 եւ 100 դոլար է շահել. UPI

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բնակիչ Ռոբերտ Ստյուարտը մեկ օրվա ընթացքում շահել Է 5 միլիոն դոլարի ջեքփոթը, իսկ դրանից հետո կարողացել Է վիճակախաղի տոմսերով շահել եւս 500 դոլար եւ 100 դոլար: Նոյեմբերի 6-ին այս մասին հայտնել Է UPI գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկացին պատմել Է, որ ինքը գնել Է ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմսեր եւ արդեն խանութում պարզել, որ 5 միլիոն դոլար Է շահել: Նա մոտեցել Է վիճակախաղի աշխատակցին՝ տոմսը վերստուգելու համար: Վերջինս կանչել Է իր պետին, որը, Ստյուարտի խոսքով՝ դուրս Է եկել իր առանձնասենյակից եւ շնորհավորել հաղթողին: Դրանից հետո, Ստյուարտը որոշել Է մեկ անգամ եւս փորձել բախտը եւ գնել Է եւս երկու տոմս, որոնք նույնպես շահող են եղել՝ մեկը 500 դոլար Է բերել նրան, իսկ երկրորդը՝ 100 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում