Սուրեն Քրմոյանի համոզմամբ՝ Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու Կառավարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ. քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի վերածելու և դրա հիման վրա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համապատասխան գործիքակազմ»,- ասել է Սուրեն Քրմոյանը և հավելել, որ այդ գործիքակազմը կարող են լինել քաղհասարակության ավելի լայն ներառումը բարեփոխումներում, ինչպես նաև ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորումը:

«Դա հնարավորություն կտա ապահովել սեփականության զգացումը իրականացված բարեփոխումների նկատմամբ: Արդյունքում այդ բարեփոխումների համակատարողները կլինեն թե՛ հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, թե՛ Կառավարությունը»,- եզրափակել է արդարադատության նախարարի տեղակալը:

Հայերեն العربية English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում