Հասարակական

Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի առաջիկա ավագանու նիստում ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը:

«2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխանեի հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել: Երկար ժամանակ Շաբոյանները գտնվում էին մեր ուշադրության կենտրոնում։ Այսօր ուրախ եմ հայտնելու, որ առաջիկա ավագանու նիսոտւմ ավագանու որոշմամբ Շաբոյաններին պետք է տրամադրենք ավելի մեծ և հարմարավետ սենյակ, որտեղ Շաբոյանները առնվազն 10 տարի անհատույց կբնակվեն»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում