ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spice Girls փոփ-խումբը հայտնել Է իր վերամիավորման եւ համերգային գործունեությունը վերսկսելու մասին: Համապատասխան հայտարարությունը նոյեմբերի 4-ին հրապարակված Է Twitter-ում խմբի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ուղեւորվում ենք շրջագայության: Մենք անասելի ուրախ ենք հայտնել Spice [Girls]-ի համաշխարհային շրջագայության մասին: Տոմսերը (խմբի համերգի) վաճառքում կլինեն այս շաբաթ օրը (նոյեմբերի 10-ին),-ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ շրջագայության սկիզբը պլանավորված Է 2019 թվականի հունիսի 1-ին: Խումբը հինգ համերգ կտա այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Լոնդոնը, Մանչեսթրը, Քովենթրին, Սանդեռլենդը, Բրիստոլը, ինչպես նաեւ մեկ համերգ՝ Շոտլանդիայի մայրաքաղաքում՝ Էդինբուրգում:
Կոլեկտիվին կմիանա արդյոք Վիկտորյա Բեքհեմը, դեռեւս հայտնի չԷ: Փետրվարի 12-ին երգչուհին բրիտանական հայտնի խմբի երկրպագուներին նախազգուշացրել Էր չափազանց մեծ սպասումներից՝ համաշխարհային համերգային շրջագայություն կատարելու փոփ-խմբի մտադրության մասին հաղորդումներից հետո: Նա հայտարարել Էր, որ չի պատրաստվում համերգներ տալ եւ զբաղվում Է նորաձեւությամբ: Spice Girls փոփ-խումբը 1994 թվականին ստեղծվել Է Լոնդոնում: 18-ամյա կարիերայի ընթացքում խմբի սինգլները հիթ-շքերթները գլխավորել են 11 անգամ: Վաճառվել Է նրանց ստեղծագործությունների ավելի քան 40 մլն ալբոմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: