Հասարակական

Հուշարձանով հողատարածք գնելու դեպքում սեփականատերը պարտավորվելու է ֆինանսավորել հուշարձանի վերակառուցումը. Երևանի գլխավոր ճարտարապետ

1 րոպեի ընթերցում

Հուշարձանով հողատարածք գնելու դեպքում սեփականատերը պարտավորվելու է ֆինանսավորել հուշարձանի վերակառուցումը. Երևանի գլխավոր ճարտարապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Երևան» նախագծում ընդգրկված ոչ մի հուշարձան չի քանդվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նրա խոսքով` դա վերաբերվում է նաև Արամի 23-ին և հարակից բոլոր հուշարձաններին:

«Անհրաժեշտ կլինի փոխել նախագծային լուծումներ, որպեսզի այդ շենքերը պահպանվեն: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված»,-հորդորեց նա՝ վստահեցնելով, որ քանի դեռ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի հուշարձան չի քանդվելու: «Այն սեփականատերերը, կառուցապատողները, ովքեր կգնեն որևէ հողատարածք, որտեղ կգտնվի որևէ հուշարձան, նրանք պարտավոր կլինեն ֆինանսավորել այս հուշարձանի վերակառուցման աշխատանքները: Սա այն է, ինչ չի եղել և լինելու է անպայման»,-ընդգծեց գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանը նշեց, որ Երևանի կենտրոնում կան շինարարություններ, որոնք ինքն արդեն կանգնեցրել է, մինչ կլինեն տրամաբանական լուծումներ: «Կարծում եմ՝ հնարավորինս կպակասեցնեմ այն ցավը, որ այսօր տանջում է մեր բնակիչներին, և դրանից կշահի մեր քաղաքն ու բնակիչները»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում