Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին Ադրբեջանից արտաքսել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում:

Ռուսական РБК-ի հետ զրույցում նա հայտնել է, որ իրենց այդպես էլ չեն բացատրել, թե ինչու է Ադրբեջանում իր ներկայությունը ոչ ցանկալի: «Ինձ տեղափոխեցին արտաքսման սրահ, ես գնեցի դեպի Ստամբուլ առաջիկա չվերթի տոմսերը»,- պատմել է Վառլամովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղ չի այցելել, ուստի դա չի կարող համարվել Ադրբեջան մուտքն արգելելու պատճառ: «Մինչ այս ես հանգիստ այցելում էի Ադրբեջան, վերջին անգամ եկել էի 2016 թվականին: Այդ ժամանակ տարբեր հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում և քննադատական»,- նշել է նա:

Իր բլոգում Վառլամովը պատմել է, թե ինչպիսի վատ պայմաններում են պահվում օդանավակայանում գտնվող այն անձինք, ովքեր սպասում են արտաքսման: «Այդ մարդիկ քնում են հատակին, որևէ հարմարություն չկա: Ամենուր աղբ է, դատարկ շշեր ու գարշահոտություն»,- նշել է Վառլամովը:

Հայերեն Русский

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը

ԱՄՆ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների հարցը

Բուենոս Այրեսում ՀՀ անկախության 35-ամյակի տոնակատարությունը նշանավորել է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը

Վենեսուելայի նախագահը խոստացել է երկրում ընտրություններ անցկացնել՝ «լիարժեք ժողովրդավարության» անցնելու նպատակով