Իրանը գործարկել Է Kowsar կործանիչների զանգվածային արտադրությունը
1 րոպեի ընթերցում
![Իրանը գործարկել Է Kowsar կործանիչների զանգվածային արտադրությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953231.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Kowsar կործանիչն առաջին անգամ ցուցադրվել Է օգոստոսի 21-ին: Ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, Kowsar-ը դասվում Է ռեակտիվ ռազմական ինքնաթիռների չորրորդ սերնդին, այն սարքավորված Է ձգաբանական հաշվարկների համակարգչային համակարգով եւ բազմանպատակային ռադարով: Դա առաջին ինքնաթիռն Է, որը լիովին մշակվել եւ արտադրվել Է Իրանում:
Ավելի վաղ Al-Masdar պորտալը, վկայակոչելով Դամասկոսի մի աղբյուր, հայտնել Է, որ Իրանը պլանավորում Է սեփական արտադրության կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել Սիրիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: