ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարիխուանայի բուծման մասին օրինագիծը հետ կկանչվի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ կայացած հանդիպումից հետո:
«Գլխավոր հարցը, որը քննարկվել Է պատրիարքի հետ, եղել Է մարիխուանայի աճեցման վերաբերյալ օրինագիծը: Ավելի վաղ մենք այդ հարցը քննարկել ենք մեր թիմում եւ որոշում ենք ընդունել խորհրդարանից այն հետ կանչելու մասին: Մենք ավելի վաղ Էլ բազմիցս հայտարարել ենք, որ չենք քննարկի այդ օրինագիծն առանց լայն քննարկման եւ հասարակության ու եկեղեցու հետ փոխհամաձայնության հասնելու, եւ այդ խոստումը կատարեցինք»,- նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել Է Կոբախիձեն Վրաստանի պատրիարքի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: