Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ Կամո Արեյաննազատվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից: