Ատոմ Ջանջուղազյանը հարկային համակարգի փոփոխություների կարևոր բաղադրիչ է համարում հասարակության եկամուտների ավելի արդյունավետ բաշխումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային համակարգի առաջարկվող փոփոխությունների կարևոր բաղադրիչներ են ներդրումային գրավչության բարձրացումը, հասարակության եկամուտների արդյունավետ բաշխումը և հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հարկային օրենսգիրքը կազմելիս նպատակ է դրվել ունենալ կայուն և կանխատեսելի հարկային համակարգ, որը ներդրումների տեսակետից գրավիչ կդարձնի Հայաստանում բիզնեսով զբաղվելը: Հետևաբար, մենք փորձել էինք ախտորոշել խնդիրները և հասկանալ, թե ինչ լրացուցիչ փոփոխությունների կարիք կա: Փորձ ենք արել գնահատել, թե ինչպիսին է պատկերը ներդրումների և արտահանման տեսակետից հարկային համակարգի փոխազդեցությամբ պայմանավորված: Հասկացել ենք, որ միտումը չի բխում մեր տեսլականից, շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղում, այլ՝ ոչ արտահանելի ճյուղում: Դա նշանակում է, որ մեր նպատակն է ունենալ արտահանման աճ, դրա արդյունքում տնտեսական աճ: Մենք պետք է դա ունենանք որպես նպատակ: Պետք է ջանք գործադրենք, որ գոնե հարկային համակարգը հակախթան չհանդիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների»,-ասաց Ջանջուղազյանն ու կարևորեց երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, ինչը կխթանի նաև տնտեսական ակտիվության աճին:

Նրա կարծիքով՝ հարկային համակարգի մեկ այլ առանձնահատկությունը եկամտային անհավասարությունն է: Ջանջուղազյանը նկատեց, որ չափազանց քիչ է այն բնակչության թիվը, որն ունի մեծ հարստություն, մեծ է այն խումբը, որն ունի ցածր եկամուտ: «Սա նշանակում է, որ բաշխման տեսակետից անելիքներ ունենք: Իսկ հարկային համակարգն այն համակարգերից է, որի գործառույթը դրա ապահովումն է: Այդ ախտորոշումը կանխորոշում է այն նպատակադրումները, որոնք դրել են հարկային համակարգի փոփոխությունների առաջ»,-նշեց նա ու հավելեց՝ հարկային համակարգը պետք է ծառայեցնել հասարակության եկամուտների ավելի արդյունավետ վերաբաշխմանը:

Ջանջուղազյանը կարևորեց նաև հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից