Մշակույթ

Այվազովսկու կտավը կդառնա Christie's-ի գլխավոր լոտերից մեկը

1 րոպեի ընթերցում

Այվազովսկու կտավը կդառնա Christie's-ի գլխավոր լոտերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կդառնա Christie's աճուրդի տանը (Լոնդոն) նոյեմբերի 26-ին անցկացվելիք աճուրդի գլխավոր լոտերից մեկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառքի է ներկայացվելու 268 լոտ:

Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (515-775 ԱՄՆ դոլար): 1873 ստեղծված կտավը վերջին 20 տարում արվեստի շուկայում չի հայտնվել: Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուի նկարի վաճառքից ստացված եկամուտն ուղղվելու է Նյու Յուրքի Կոլումբիայի համալսարանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում