Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայկ Կոնջորյանը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայկ Կոնջորյանը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Հայկ Կոնջորյանի՝ մեզ միացումը շատ դրական եմ գնահատում: Շատ սպասված էր, նա մեր լավ գործընկերն է: Նա լինելու է մեր ցուցակում»,- հայտարարեց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ Կոնջորյանը եղել է այն գործընկերը, ով մշտապես կիսել է իրենց սկզբունքային դիրքորոշումներն ու սատարել:

Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, նա էլ, լինելով կուսակցության անդամ, դուրս էր եկել»:

Ցուցակի տեղերի հետ կապված քննարկում դեռ տեղի չի ունեցել: Սիմոնյանը վստահեցրեց, որ այն մտավախությունները, թե իբր «ՀՀԿ-ին նախկինում ձայն բերողները» լինելու են ՔՊ-ի ցուցակում, բացառված է: «Կարծում եմ, որ մեծ անակնկալներ չեն լինի: Մի սպասեք, որ լինելու են այնպիսի անուններ, որոնք քննադատության են բերելու և կասկածի տակ են դնելու մեր սկզբունքայնությունը»,- եզրափակեց Սիմոնյանը:

Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31-իմ հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում