Միջազգային

ԱՄՆ-ը համաձայնել է Հնդկաստանին ազատել հակաիրանական պատժամիջոցներից. The Economic Times

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը համաձայնել է Հնդկաստանին ազատել հակաիրանական պատժամիջոցներից. The Economic Times

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են Հնդկաստանն ազատել հակաիրանական պատժամիջոցներից, ինչի շնորհիվ երկիրը կկարողանա շարունակել ամսական մոտավորապես 1,25 մլն տոննա իրանական նավթ ներկրել մինչեւ 2019 թվականի մարտ ամիսը: Համապատասխան հայտարարությունը կարող Է արվել առաջիկա օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Economic Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

«Հնդկաստանը եւ ԱՄն-ն ընդհանուր առմամբ համաձայնության են եկել պատժամիջոցներից ազատման շուրջ: Հնդկաստանը նավթի ներկրումը կկրճատի մեկ երրորդով, ինչն ինքնին մեծ կրճատում Է»,-մեջբերում Է թերթը իրազեկ աղբյուրի խոսքը:

Ավելի վաղ Հնդկաստանի նավթի նախարար Դհարմենդրա Պրադհանը հայտարարել Է, որ հնդկական ընկերությունները նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն անմշակ նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր առարկումներին ու պատժամիջոցներին: «Մեզ անհրաժեշտ Է բավարարել մեր երկրի պահանջմունքները: Մեր մի շարք ընկերություններ արդեն համաձայնացրել են նոյեմբերի քվոտաները»,- ասել Է Պրադհանը: «Մենք ակնկալում ենք, որ աշխարհի ղեկավարները նկատի կունենան մեր պահանջմունքները»,- հավելել Է հնդկական գերատեսչության ղեկավարը: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում Է համոզել իր դաշնակիցներին, որոնց թվում Է Հնդկաստանը, մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից: Հնդկական կողմն իր հերթին պնդում Է, որ առանց որեւԷ փոխարինման այդ ռեսուրսի մատկարարումների դադարեցումը կբերի Հնդկաստանում նավթի գների կտրուկ աճի բարելի դիմաց մոտավորապես 6 դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում