Տնտեսություն

Փաշինյանն անդրադարձավ աշխատավարձերը չբարձրացնելու վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգությանը, թե 2019թ. պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ երբ ասում են, որ եկամտային հարկը 36.6 տոկոսի, 28 տոկոսի փոխարեն լինելու է 23 տոկոս, դա աշխատավարձի բարձրացում է: «Էլ չեմ ասում, որ մենք արդեն իսկ կուտակային կենսաթոշակի համակարգի փոփոխության արդյունքում 206 հազար մարդու աշխատավարձ դեռ հուլիսի 1-ից բարձրացրել ենք»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով պետական համակարգի, բյուջետային համակարգի աշխատողների դրույքների բարձրացման վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մտահոգությունները տեղին են, մասնավորապես, ուսուցիչների պետական ծառայության աշխատակիցների և գիտնականների մասով:

«Եկեք խորանանք խնդիրների մեջ: Հայաստանի հանրակրթության ոլորտում 48 795 դրույք կա: Այսինքն, մեր պահանջարկն այդքան է: Բայց այսօր այնտեղ աշխատում է 10 782-ով ավել մարդ, քան նախատեսված է այդ հաստիքացանկով: Ինչպե՞ս է ստացվել այս իրավիճակը: Տարբեր հանգամանքների բերումով: Եվ այսօր մենք նույնիսկ չենք կարող ասել, որ մեր բոլոր ուսուցիչները ստանում են այնքան աշխատավարձ, որ նախատեսված է օրենքով: Նրանք ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Որովհետև շատ դեպքերում այն տեղերում, որ պետք է լինի մի ուսուցիչ, մի ուսուցչի աշխատավարձը ստանում է երկու ուսուցիչ»,-մանրամասնեց Փաշինյանը:

Պետական կառավարման համակարգում այսօր 18 հազար 700 մարդ է աշխատում: Մենք մտածում ենք, որ սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է՞: Եթե սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է, ես ամենապարզից սկսեմ՝ քաղաքացիները իրենց նամակների պատասխանները նույնիսկ ժամանակին չեն կարողանում ստանալ: Մենք ի՞նչ ենք ուզում ասել: Մենք ուզում ենք ֆորմալ ասել, որ աշխատավարձերը բարձրացրինք, բայց իրականում աշխատավարձը չբարձրանա, որակն ընկնի և ոչ մի հարց չլուծե՞նք: Մենք այսօր այս խնդրի պատճառով չենք կարող հարցին շատ արագ արձագանքել»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ իրենք ընտրություն ունեին՝ բոլոր թոշակառուների թոշակը հազար դրամով բարձրացնել կամ աղքատության գծից ներքև գտնվող 85 հազար թոշակառուների և նպաստառուների նպաստը բարձրացնել, որ գոնե համոզված լինեն, որ այդ մարդիկ հաց գնելու գումար ունեն: «Մենք երկրորդ ճանապարհն ընտրեցինք՝ չբացառելով խոսակցությունը մյուս ճանապարհի մասին: Բայց մեր գլոբալ խնդիրն այն է, որ մի երկրում, որտեղ 400 հազար մարդ աշխատում է, իսկ 800 հազար մարդ այդ աշխատանքի արդյունքը պետք է կիսի, չենք կարող շատ լուրջ խոսել: Մենք պետք է աշխատողների թիվն ավելացնենք, դրա համար եմ ասում, որ մենք պետք է աշխատանքը խրախուսենք»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով գիտնականների վարձատրության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նախ նշեց, որ Հայաստանում հաստիքով կա 4 հազար 500 գիտնական: «Բյուջետային խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել, երբ ես ասել եմ, խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչ գիտական արդյունք են տալիս 4 հազար 500 գիտնականները: Ես չեմ ասում, որ նրանք արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք, թե այդ գիտնականներին ի՞նչ պատվեր ենք տալիս, նրանք ինչպե՞ս են վերադարձնում այդ պատվերը: Մենք չգիտենք՝ գիտության մեջ կեղծ հաստիքների խնդիր ունե՞նք, թե՞ չունենք: Սոցիալական նպաստների ոլորտում մենք ասում ենք 360 հազար նպաստառու անձ ունենք: Բայց մենք բացահայտումներ ենք անում, որ հազարավոր մարդիկ կան, ովքեր չգիտեն, որ իրենք նպաստառու են, իսկ փարոսի տնօրենները, քաղաքապետերը նրանց փողերը ստանում են, յուրացնում են»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում գիտության հիմնական խնդիրն այն է, որ մեր իրականությունն ու գիտությունը միմյանցից կտրված են, գիտությունը և տնտեսությունը իրար հետ կապ չունեն: «Երբ մենք կստեղծենք այդ կապը, մեր գիտնականները ոչ թե պետության աշխատավարձի հույսին կլինեն, այլ մեր գիտնականները շատ կոնկրետ գործառույթային պայմանագրերով ծանրաբեռնված կլինեն, որ զարգացող արդյունաբերությունը նրանց կոնկրետ պատվեր տա»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն