Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ վերականգնվող էներգետիկան առաջիկայում Հայաստանում զարգանալու է նոր թափով 

4 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ վերականգնվող էներգետիկան առաջիկայում Հայաստանում զարգանալու է նոր թափով 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բացառված է, որ առաջիկա հինգ տարիներին էներգիայի դեֆիցիտի պատճառով որևէ ոլորտ չզարգանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ վերականգնվող, այլընտրանքային էներգետիկան նոր թափով զարգանալու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին ասաց նոյեմբերի 1-ի հատուկ նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոնը ներդրումների ներգրավումն է: Նա հետաքրքրվեց՝ արդյոք կառավարության ղեկավարը կարծում է, որ բավարար ջանքեր գործադրվում են, որպեսզի ներդրումներ ներգրավվեն տնտեսության մեջ, գույքագրվեն էներգետիկ բոլոր ռեսուրսները, նախահաշիվ կազմվի, մատնանշվի, թե քամու կամ արևային էներգիայի զարգացման մեջ որքան գումար պետք է ներդրվի:

«Մենք շատ ուշադիր եք այդ հարցերի նկատմամբ: Հատկապես էներգետիկայի ոլորտում կարծում ենք, որ պետք է առաջ գնալ համոզված քայլերով: Եթե մենք մի ուղղությամբ գնանք, և պարզվի, որ սխալ է, դա լուրջ վնասներ կբերի: Իսկ էներգետիկ ոլորտում ունենք հարցեր: Առաջինը միջուկային էներգետիկայի հետագա զարգացում է, երկրորդը՝ Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, երրորդը՝ Վրաստանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարները, չորրորդը՝ մեր երկրում տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալները: Շատ կարևոր է գնահատել մեր էներգիայի պոտենցիալ պահանջը մեր երկրում»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ մինչ այս եղած հաշվարկների վրա հենվելը բավարար չէ: Փաշինյանի կարծիքով՝ այդ հաշվարկներն արվել են տնտեսության կառուցվածքի նախկին տրամաբանության մեջ: Հիմա նոր տրամաբանության մեջ նա նոր մոտեցման կարիք է տեսնում՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական ռազմավարությունը:

«Էներգետիկան լրջագույն ոլորտ է, որը պետք է կարողանա ապահովել ոչ միայն տնտեսության բնականոն զարգացումը, այլև սպասարկող լինի արտաքին քաղաքականությանը, արտաքին տնտեսական կապերին: Մենք աշխատում ենք այս ոլորտում առաջ գնալ ճշգրիտ քայլերով: Համաձայն եմ, որ Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեծ հեռանկար կա: Համոզված եմ, որ առաջիկայում նոր թափով այն կզարգանա»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մայնինգի ոլորտը զարգանում է ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Դրա առանձնահատկությունը էներգիայի պահանջարկի անսովոր մեծ ծավալն է: «Եվ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ այն էներգետիկ հզորությունը, որը զարգացնում ենք, մեզ բավարարելու է: Բացառված է, որ առաջիկա հինգ տարում էներգետիկա դեֆիցիտի պատճառով որևէ ոլորտ չզարգանա: Այլ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով զբաղվում ենք: Երկու կարևոր նախագիծ կա՝ Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ նախագծերի իրացումը: Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարությունը հիմա մեծ թափ է ստացել»,-եզրափակեց Փաշինյանը:

ՎարչապետիմիակթեկնածունՆիկոլՓաշինյաննէ:ՆրաթեկնածություննառաջադրելենԱԺ «Ելք»և«Ծառուկյան»խմբակցությունները:ՆիկոլՓաշինյանիթեկնածությունըվարչապետի պաշտոնումառաջադրվելէրնաևվարչապետիընտրությանառաջինփուլում,սակայնդա ֆորմալբնույթէրկրում,քանիորհոկտեմբերի16-ին,վարչապետիպաշտոնիցհրաժարական ներկայացնելով,ՆիկոլՓաշինյանըսկիզբդրեցխորհրդարաննիրավունքիուժովարձակելուև խորհրդարանականարտահերթընտրություններիանցկացմանգործընթացին:Երկրորդփուլում ևսՓաշինյանիթեկնածություննառաջադրվելէ՝չընտրվելուկանխավարկածով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում